Լ. Ն. ՏՈԼՍՏՈՅԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄՏՔԵՐԻՑ ՄԻ ՔԱՆԻՍԸ
♦ Մի կաթիլ բարությունն ավելի լավ է, քան մի ամբողջ տակառ փիլիսոփայությունը։
♦ Առանց սիրո ապրելը հեշտ է, բայց անիմաստ:
♦ Ոչ թե գեղեցկությունն է սեր ծնում, այլ սերն է ստիպում մեզ տեսնել գեղեցիկը:
♦ Անմիջապես դադարիր խոսել, երբ նկատես, որ բորբոքվում ես ինքդ կամ նա, ում հետ խոսում ես:
♦ Չասված խոսքը ոսկի է:
♦ Երբեք մի՛ լսեք նրանց, ովքեր վատ են խոսում ուրիշների մասին և լավ՝ ձեր մասին։
♦ Եթե ձեր հեռացումը ոչ ոք չի նկատել, ուրեմն ճիշտ որոշում եք կայացրել:
♦ Կյանքն առաջ է շարժվում շնորհիվ նրանց, ովքեր տանջվում են:
ԾՊՏՎԱԾ ՄԵԾՈՒԹՅՈՒՆԸ
(դեպք հանճարի կյանքից)
Լև Տոլստոյը ցանկանում էր ստուգել, թե ինչպես են խմբագիրները վերաբերվում սկսնակ գրողների ստեղծագործություններին: Այդ նպատակով նա իր մի քանի պատմվածքներ ուղարկեց մի խմբագրի, որը նրան անձամբ չէր ճանաչում, և ձեռագրի տակ դրեց այլ ստորագրություն:
Անցավ մի քանի շաբաթ: Մեծ գրողը սպասում էր պատասխանի: Սակայն այն չկար ու չկար: Վերջապես, նա ինքը գնաց խմբագրի մոտ:
– Ստացե՞լ եք իմ պատմվածքները, – հարցրեց Տոլստոյը մեղմ ու հանգիստ տոնով:
– Ստացել ենք: Ի դեպ, պետք է հայտնեմ Ձեզ, որ մենք չենք կարող տպագրել: Պատմվածքները թույլ են և գրված են ոչ այնքան գրագետ: Ես Ձեզ խորհուրդ կտամ այդ հասակում զբաղվել ուրիշ գործով: Գրելը ձեր կոչումը չէ:
Այնուամենայնիվ, սրանից առաջ որևէ բան գրե՞լ եք, – շարունակեց խմբագիրը:
– Գրել եմ: Եվ, պետք է ասեմ, որ…
– Որ ի՞նչ, – հարցրեց խմբագիրը:
– Որ գուցե կարդացած լինեք իմ վեպերը' «Աննա Կարենինա», «Պատերազմ և խաղաղություն», «Հարություն»…
Գայանե ՊՈՂՈՍՅԱՆԻ ՖԲ էջից